Դիեգո Սիմեոնեն կտեղափոխվի՞ «Էվերթոն»

Nov 19, 2017 Comments Off on Դիեգո Սիմեոնեն կտեղափոխվի՞ «Էվերթոն»

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն բացառում է այն փաստը, որ ինքը կգլխավորի «Էվերթոնը»:

«Էվերթոնը» գտնվում է մենեջերի որոնման մեջ է, և ղեկավարությունը պաշտոնի համար իդեալական թեկնածու է համարում «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, բայց արգենտինացին ինքը հայտարարել է, որ մոտ ապագայում չի պատրաստվում հեռանալ մադրիդյան ակումբից:

«Ես արդեն մի քանի անգամ ասել եմ, որ իմ ապագան կապված է «Ատլետիկո Մադրիդի» հետ և նրանք ստիպված կլինեն հանդուրժել ինձ նվազագույնը ևս մի քանի տարի: Դրանում ես միանգամայն վստահ եմ»,- հայտարարել է Սիմեոնեն:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: