Արցախում նախրապանը ականի վրա է կանգնել, որը պայթել է

Nov 19, 2017 Comments Off on Արցախում նախրապանը ականի վրա է կանգնել, որը պայթել է

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։
Ժամը 15։00-ի սահմաններում Հադրութի տարածաշրջանի Վայլոավան հանդամասում խոշոր եղջերավոր անասուններ արածացնելիս ականի վրա պայթել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Հարություն Ավագյանը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս ուսի և ոտքի հատվածներում ստացել է բեկորային վնասվածքներ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադը նրան նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, այնուհետև տեղափոխել Հադրութի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Ըստ տեղեկությունների՝ բարեբախտաբար, ամպուտացիայի խնդիր չի եղել։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: