Պետդեպը հրապարակել է ոչ միգրացիոն վիզաների հարցում մերժման վիճակագրությունը

Nov 19, 2017 Comments Off on Պետդեպը հրապարակել է ոչ միգրացիոն վիզաների հարցում մերժման վիճակագրությունը

Պետդեպը հրապարակել է օտարերկրացիներին ոչ միգրացիոն վիզաների տրամադրման հարցում մերժելու վիճակագրությունը։ Հայերին մերժում են 51.87 տոկոս դեպքերում։ 2016 թվականի համեմատ մերժումների թիվն ավելացել է 5.99 տոկոսով։

ԱՄՆ-ը սկսել է հաճախ մերժել նաև Ադրբեջանի քաղաքացիներին այցելության վիզաների տրամադրման հարցում։ Այս մասին ասվում է Պետդեպի պաշտոնական զեկույցում։

Այս տարի ադրբեջանցիներին մերժելու ցուցանիշը կազմում է 27.63 տոկոս։ Անցած տարի մերժվել է ադրբեջանցիների 14.83 տոկոսը։

Առավել վատ է իրավիճակը Վրաստանի քաղաքացիների հարցում, նրանք չեն ստանում վիզա 61.09 տոկոս դեպքերում։ 2016-ին պատկերն առավել վատ էր (62.82 տոկոս)։

Իրանցիների մերժման մասնաբաժինը կազմում է 58.66 տոկոս (աճը՝ 13.64 տոկոս), թուրքերինը՝ 17.86 տոկոս (աճը՝ 4.24 տոկոս)։

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: