Վթար Աշտարակ քաղաքում. ավտոմեքենան բախվել է ծառին

Nov 19, 2017 Comments Off on Վթար Աշտարակ քաղաքում. ավտոմեքենան բախվել է ծառին

Նոյեմբերի 19-ին, ժամը 00:28-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ներսես Աշտարակեցու հրապարակում «Mercedes» մակնիշի 34 TS 324 պետհամարանիշով (վարորդ՝ 1996 թ. ծնված Ա. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ փրկարաների՝ կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 1992 թ. ծնված Մ. Գ.-ը և 1993 թ. ծնված Կ. Գ.-ը հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. Ա. Բ.-ը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: