Պեսկովը պատմել է, որ Պուտինի ավտոշարասյան ճանապարհին 50 պայթուցիկ սարք են «տեղադրել»

Nov 18, 2017 Comments Off on Պեսկովը պատմել է, որ Պուտինի ավտոշարասյան ճանապարհին 50 պայթուցիկ սարք են «տեղադրել»

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովբը պատմել է, որ հեռախոսային ահաբեկիչները ահազանգել են մոտ 50 պայթուցիկ սարքի վերաբերյալ, որոնք իբր տեղադրված են եղել Սանկտ Պետերբուրգում, ուր պետք է այցելեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ТАСС-ը:

Նա ճշտել է, որ այդ ահազանգերից և ոչ մեկը, սակայն, չի հաստատվել: Նրա խոսքով՝ նախագահի այցելությունների գրաֆիկը դրանից չի տուժել:

Ահաբեկիչների անձը դեռ հաստատված չէ, և զանգերի մի մասը արտերկրից է եղել:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: