«Միսս Աշխարհ 2017». մեր աղջիկը, ցավոք, շատ խղճուկ է, հատկապես ինտելեկտուալ զրույցում (տեսանյութ)

Nov 18, 2017 Comments Off on «Միսս Աշխարհ 2017». մեր աղջիկը, ցավոք, շատ խղճուկ է, հատկապես ինտելեկտուալ զրույցում (տեսանյութ)

Մեր աղջիկը, ցավոք, շատ խղճուկ է, հատկապես ինտելեկտուալ զրույցում: Հարցնում են՝ ինչ կանեք օվկիանոսների աղտոտվածության ու ծովային կաթնասուններին սպառնացող վտանգների կապակցութամբ։ Պատասխան՝ «Հնարավոր-անհնար ամեն ինչ պետք է անենք»…

Օտար լեզվի չիմացության մասին չասեմ… Մնացածը գոնե ինչ-որ քայլեր են առաջարկում, թե ինչ կարելի է անել: Ու սա միայն գեղեցկուհու խնդիրը չէ, համատարած մեր կրթական համակարգի դատարկության խնդիր է, երբ կրթվող երիտասարդին չեն սովորեցնում մտածել, քննադատաբար մտածել, կոնկրետ ու առարկայական լինել, ու այսպես շարունակ…

Ստյոպա Սաֆարյան

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: