Հունաստանում Թուրքիայի հյուպատոսի օգնականն անհետացել է

Nov 18, 2017 Comments Off on Հունաստանում Թուրքիայի հյուպատոսի օգնականն անհետացել է

Հունաստանի Կոմոտինի քաղաքում Թուրքիայի հյուպատոսի օգնականը կնոջ՝ Դերյայի հետ արդեն երեք օր է՝ անհայտ կորած է: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Դավութ Օջաքը նոյեմբերի 14-ին նավով մեկնել է Իտալիա, սակայն հաջորդ օրերին նրանց հետ կապվել չի ստացվել:

Հայտնի չէ նաև, թե արդյոք զույգն իր հետ է տարել երկու երեխաներին:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: