Եթե մոռանանք, դա հաստատ կկրկնվի. Աննա Աստվածատուրյան-Տերկոտ

Nov 18, 2017 Comments Off on Եթե մոռանանք, դա հաստատ կկրկնվի. Աննա Աստվածատուրյան-Տերկոտ

Ամերիկահայ գրող, հրապարակախոս, Բաքվի փախստական Աննա Աստվածատուրյան-Տերկոտը վերջերս Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է իր «Изгнание в никуда» գիրքը, որում գրել է 1988-1992 թվականներին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ցեղասպանության մասին։

«Ես 11 տարեկան էի, Սումգայիթը Բաքվում մեր կյանքի ավարտի սկիզբն էր, իմ մանկության ավարտն էր։ Մոտ 30 տարի է անցել այդ պահից, և ես գիտեմ, որ այդ գազանություններն ու ռասիզմը հայերի նկատմամբ շարունակվում է Արցախում և ամբողջ աշխարհում։ Դրա համար, ես կարծում եմ, որ Հայաստանի և Սփյուռքի հայերս իրավունք չունենք մոռանալու մեր պատմության այդ ողբերգական մասը, որովհետև եթե մոռանանք, դա հաստատ կկրկնվի»։

Նրա խոսքով՝ այդ ողբերգական իրադարձությունների մասին պետք է բարձրաձայնել, հասցնել ամբողջ աշխարհի մարդկանց՝ ցույց տալով Ադրբեջանին, որ որքան էլ նրանք փորձեն մեր պատմությունն ու մեր ազգը ջնջել, մենք հիմա այստեղ ենք և շարունակում ենք հիշել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: