ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել բանդայի գործով դատապարտյալի գանգատը

Nov 18, 2017 Comments Off on ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել բանդայի գործով դատապարտյալի գանգատը

Բանդայի գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Դավթյանի ներկայացուցիչ Կարեն Հակոբյանի ՄԻԵԴ ներկայացված գանգատն ընդունվել է վարույթ:

Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց փաստաբան Կարեն Հակոբյանն, ինքը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 6-րդ հոդվածների՝ համապատասխանաբար՝ Խոշտանգումների արգելում և Արդար դատաքննության իրավունք, խախտման հիմքով:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: