Դրսում է հստակ երևում, թե որքան կեղծ է այն բարոյականությունը, որով այսօր ապրում է հայաստանցին Հայաստանում. Արայիկ Հարությունյան

Nov 18, 2017 Comments Off on Դրսում է հստակ երևում, թե որքան կեղծ է այն բարոյականությունը, որով այսօր ապրում է հայաստանցին Հայաստանում. Արայիկ Հարությունյան

Դրսում է հստակ երևում, թե որքան կեղծ է այն բարոյականությունը, որով այսօր ապրում է միջին վիճակագրական հայաստանցին Հայաստանում։ Քանի որ դրսում նրա համար թե՛ մարիխուանա/կանեփ աճեցնելը/ծխելն էլ է նորմալ, թե՛ հարևան փողոցում մերսման սրահ անվան փոխարեն այդ օբյեկտի նշանակության բուն անունը՝ հասարակաց տուն գրությունն էլ է նորմալ, ընտանեկան բռնության թեթև դրսևորման դեպքում պատժվելն էլ է նորմալ։ Ու այս ամենով հանդերձ, պատկերացրեք՝ նրանք փչացած չեն, երջանիկ են, բարեկեցիկ են, վայելում են իրենց կյանքը։ Պետք է հավաքվել ու կեղծ առաքինություններին մեկ օրում ասել ցտեսություն։
Հ.Գ. Երբ 2015-ին քաղաքական կուսակցությունների պատմության մեջ առաջին անգամ բարձրաձայնեցի մարիխուանայի օրինականացման անհրաժեշտության մասին, մեր կուսակցության անդամներին բողոքում էին, թե էս ինչեր է ասում ձեր կուսակցության վարչության նախագահը, բա մեր ազնիվ ցեղը հո չի գնա կորի։ Էն ժամանակ էլ, հիմա էլ ասում եմ՝ մեր ազնիվ ցեղի կործանման գործընթացի պատճառները այլ տեղ փնտրեք։

Այս մասին գրել է Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: