Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը Սիրիայում քիմիական հարձակումների հետաքննության հարցում համաձայնության չեկան

Nov 18, 2017 Comments Off on Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը Սիրիայում քիմիական հարձակումների հետաքննության հարցում համաձայնության չեկան

TASS-ի փոխանցմամբ, ՄԱԿ ԱԽ-ն  ՄԱԿ-Քիմիական զենքի արգելման կազմակերպության Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեպքերի հետաքննության առաքելության աշխատանքի վերջին օրը չի կարողացել նրա մանդատը երկարացնել: Վերջին ամսում ԱԽ-ն այս հարցով 4 անհաջող փորձ է կատարել:

Նոյեմբերի 16-ին Ռուսաստանն արգելափակել է մանդատի երկարացման բանաձեւի նախագիծը: Այս հարցով ռուսական փաստաթուղթը, որը նախօրեին նույնպես քվեարկության էր դրվել, անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել: Երբ ԱԽ-ն չի կարողացել փաստաթղթերից ոչ մեկն ընդունել, առաքելության աշխատանքը 30 օրով երկարացնելու նախաձեռնությամբ է հանդես եկել Ճապոնիան: Բանաձեւի ճապոնական նախագծի քննարկումները սկսվել են ուրբաթ առավոտյան, իսկ երեկոյան դրվել է քվեարկության:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: