Ուսանողների հացադուլի դադարեցումը անսպասելի է եղել ԵՊՀ պրոռեկտորների համար. այն Արամ Սիմոնյանի հրաժարականի հիմքը կդառնար

Nov 18, 2017 Comments Off on Ուսանողների հացադուլի դադարեցումը անսպասելի է եղել ԵՊՀ պրոռեկտորների համար. այն Արամ Սիմոնյանի հրաժարականի հիմքը կդառնար

«Հրապարակ» օրաթերթը գրում է. « Մեր աղբյուրների փոխանցմամբ` ուսանողների հացադուլի դադարեցման եւ «կլոր սեղանի» շուրջ պայմանավորվածություններն անսպասելի են եղել դասադուլավորներին համակրող ԵՊՀ պրոռեկտորների համար: Բանն այն է, որ այդ գործընթացները շարունակվելու դեպքում կարող էին դառնալ ոչ մեկի համակրանքը չվայելող Արամ Սիմոնյանի հրաժարականի իրական հիմքը: Այս օրերին ԵՊՀ 2 պրոռեկտորների մասնակցությամբ ստորագրահավաք են անում ուսանողության ու «ակտիվ» դասախոսների շրջանում, հիմնականում` բնագիտական ֆակուլտետներում` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին դիմելու եւ նրան հորդորելու, որ չստորագրի ԱԺ-ի կողմից ընդունված «Զինապարտության մասին» օրենքը: Արդեն բավականին ստորագրություններ են հավաքվել»:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: