Ամանորի նախաշեմին որոշել է ինքն իրեն պարգևատրել

Nov 18, 2017 Comments Off on Ամանորի նախաշեմին որոշել է ինքն իրեն պարգևատրել

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ամանորի նախաշեմին որոշել է ինքն իրեն պարգեւատրել: Նա ստորագրել է համապատասխան կարգադրություն, որտեղ միաժամանակ պարգեւատրել է նաեւ իր տեղակալներին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքապետն ու իր տեղակալները պարգեւատրվելու են մեկ ամսվա աշխատավարձի չափով: Մարգարյանի մեկ ամսվա աշխատավարձը կազմում է 575 հազար դրամ, նրա առաջին տեղակալինը՝ 478 հազար, իսկ մյուս երեք տեղակալներինը՝ 443 հազարական դրամ: Ու սա այն դեպքում, երբ Տարոն Մարգարյանի ու նրա տեղակալների աստղաբաշխական ունեցվածքների ու բիզնեսների մասին Հայաստանում լեգենդներ են շրջանառվում: Բավական է թերթել նրանց հայտարարագրերը, եւ ամեն ինչ պարզ կդառանա միանգամից: Ի վերջո, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մի զգալի մասը դոլարային միլիոնատերեր են, որոնց ընտանիքի մեկ օրվա ծախսը մի քանի անգամ գերազանցում է իրենց աշխատավարձը: Մյուս կողմից՝ պարգեւատրումների կարգադրությունները կամ հրամանները հենց նույն այդ պաշտոնյաներն են ստորագրում: Ուստի դժվար է պատկերացնել, թե ինչով են մտածում այն պաշտոնյաները, որոնք երբեւէ աշխատավարձով չեն ապրել, բայց չեն խորշում այն մտքից, որ իրենց եւ տեղակալների անունները եւս լինեն պարգեւատրվողների ցուցակում՝ գլխավորելով այն»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: