Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի դեմ դատական հայց է ներկայացվել

Nov 18, 2017 Comments Off on Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի դեմ դատական հայց է ներկայացվել

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. « «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական հայց է ներկայացվել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի դեմ: Մարզպետին դատի տվողը «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Օրբելյանն է, որ պահանջում է անվավեր ճանաչել Վ.Հակոբյանի` 2017 թվականի հունվարի 17-ին կայացրած որոշումն իրեն աշխատանքից ազատելու մասին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ բժշկական կենտրոնի տնօրենը դեռեւս 2017 թվականի հունվարին դիմել է ՀՀ վարչական դատարան, սակայն նրա հայցը ետ էր ուղարկվել: Օրբելյանը չի հաշտվել այդ իրականության հետ եւ չի դադարել պնդել իր դիմումը, արդյունքում 2017 թվականի հուլիսի 26-ին նոր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գործը ընդունել է վարույթ: Իսկ թե ինչով կավարտվի ԲԿ-ի նախկին տնօրենի եւ մարզպետի կռիվը, սպասենք զարգացումներին»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: