Մարզերում սվիններով են ընդունել Դավիթ Լոքյանի հանձնարարականը

Nov 18, 2017 Comments Off on Մարզերում սվիններով են ընդունել Դավիթ Լոքյանի հանձնարարականը

«Հրապարակ» օրաթերթը գրում է. « ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը շաբաթներ առաջ հանձնարարական էր իջեցրել մարզպետներին՝ մանկապարտեզների օպտիմալացման առաջարկով դիմել համայնքապետարաններին, որոնց ենթակայության տակ են գտնվում նախադպրոցական հաստատությունները: Ըստ Լոքյանի ներկայացրած հայեցակարգի՝ նախատեսվում է մարզային մանկապարտեզների թվի մոտ 50 տոկոս կրճատում: Սակայն մեզ տեղեկություններ էին հասել, որ մարզերում սվիններով են ընդունել Լոքյանի հանձնարարականը, քանի որ մանկապարտեզի երեխաների դեպքում տեղափոխման եւ այլ հարցերի հետ կապված լուրջ խնդիր կարող է առաջ գալ օպտիմալացման դեպքում։ Երեկ նախարարը մեր լրագրողին վստահեցրել է, որ ի սկզբանե ոչ թե մանկապարտեզների օպտիմալացման խնդիր է դրված եղել, այլ ղեկավար կազմի։ «Մենք առաջարկել ենք ոչ թե մանկապարտեզներ փակել, այլ խոշոր քաղաքներում նույն համայնքում եթե կան երեք մանկապարտեզներ, որոնք ունեն երեք տնօրեն, երեք հաշվապահ, տնտեսվար, թողնենք մեկը, դրանք ունենան մեկ ղեկավար, մեկ հաշվապահ եւ այլն։ Այսինքն՝ անցնեն օպտիմալ կառավարման ձեւին, ընդհանուր գնում անեն, ֆինանսական ծախսերի օպտիմալացման գնան»,- ասել է նախարարը։ Լրագրողի հարցին, թե ավելի ճիշտ չի՞ լինի մանկապարտեզների ղեկավար կազմն օպտիմալացնելուց առաջ նախեւառաջ օպտիմալացնել կառավարման համակարգը՝ նախարարների, մարզպետների խորհրդական-օգնականների պորտաբույծ ինստիտուտը։ «Շատ ճիշտ է»,- ասել է Լոքյանն ու շտապ իրեն գցել ԱԺ նիստերի դահլիճ։

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: