Արմեն Ջիգարխանյանի գաղտնալսման գործով ցուցմունք կտա Մալախովը

Nov 17, 2017 Comments Off on Արմեն Ջիգարխանյանի գաղտնալսման գործով ցուցմունք կտա Մալախովը

РЕН ТВ հեռուստաալիքի տեղեկություններով՝ դերասան Արմեն Ջիգարխանյանի գաղտնալսման գործով ցուցմունք կտա հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը: Մալախովը կհարցաքննվի որպես վկա:

Տեսագրությունների միջոցով տվյալներ էին հավաքվել արտիստի կյանքի մասին, որոնք էլ հետագայում տարածվել էին «Россия» հեռուստաալիքով հեռարձակվող «Прямой эфир» հաղորդման ժամանակ: Ջիգարխանյանի աշխատասենյակում թաքնված տեսախցիկների հայտնաբերումից հետոո քրեական գործ էր հարուցվել ՌԴ ՔՕ 137-րդ հոդվածի առաջին մասով (առանց համաձայնության անձի մասնավոր կյանքի մասին տեղեկությունների անօրինական հավաքում կամ տարածում):

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: