Այդ տիկինը առաջին օրը չէ ԱԺ-ում է ու վստահ եմ առաջին դեպքը չէ, որ վատնում է պետական առանց այն էլ սուղ միջոցները. Արմեն Մովսիսյան

Nov 17, 2017 Comments Off on Այդ տիկինը առաջին օրը չէ ԱԺ-ում է ու վստահ եմ առաջին դեպքը չէ, որ վատնում է պետական առանց այն էլ սուղ միջոցները. Արմեն Մովսիսյան

Ես չեմ հասկանում պետաան գանձարանից այդ տինոջ վատնած երկու միլիոն դրամը ինչու՞ է այսպիսի աղմուկ առաջացրել, երբ բոլորն էլ գիտեն, որ իշխանական աթոռին նստած ամեն ոք երկիրը թալանում է տասնյակ միլիոն դոլլարների: Ես չգիտեմ, որ լրատվանմիջոցը առաջինը նետեց այս լուրը , բայց ի՞նչ նոր բան կար այս լուրի մեջ, որ չի ասվել: Գուցե այսպիսի լուրերով են ուժասպառ անում ու քրքրում ժողովրդի հոգին, ամլացնում առանց այն էլ քչացած ամրության այն պաշարը, որ պետք է համախումբ ուղղել այս հակապետական հակահայկական իշխանությունների դե: Այդ տիկինը առաջին օրը չէ ԱԺ-ում է ու վստահ եմ առաջին դեպքը չէ, որ վատնում է պետական առանց այն էլ սուղ միջոցները: Ես զարմանում եմ, որ դեռ զարմացող կա ու այս մանր ջեբկիրության դեպքը մեզ այդպես էլ ոչինչ չի հուշում, թե որտեղ է թաղված շան գլուխը իրականում, կամ էլ հուշում է ուղղակի համակերպվել ենք, պարտվել, հանձնվել ու մանր ջեբկիրների մասին նման լուրերը մեզ լիովին գոհացնում է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: