Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 26-ամյա վարորդը «07»-ով մխրճվել է Камаз-ի մեջ

Nov 17, 2017 Comments Off on Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 26-ամյա վարորդը «07»-ով մխրճվել է Камаз-ի մեջ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Գևորգյանը Երևան- Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում իր վարած Վազ 2107 մակնիշի 41 AG 041 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի Սիսավան գյուղի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Մուրադյանի վարած Камаз 5511 մակնիշի 35 FX 802 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի ուղևոր՝ Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 26-ամյա Հարություն Մաթևոսյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Կ. Գևորգյանն ու նրա ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի Ձերմուկ քաղաքի Ձախափնյա թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Ռեբեկա Հունանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Գրիգորի Ղազարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: