Աֆղանստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Թուրքմենստանը պայմանավորվեցին

Nov 17, 2017 Comments Off on Աֆղանստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Թուրքմենստանը պայմանավորվեցին

Աշխաբադում Աֆղանստանի հարցով VII Տարածաշրջանային տնտեսական համագործակցության կոնֆերանսի (RECCA VII) նախարարների նիստի ժամանակ  փաստաթուղթ  է ստորագրվել,ըստ որի  Աֆղանստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Թուրքմենստանը Lapis lazuli տրանզիտային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր են կնքել:  Այս մասին հայտնում է Թուրքմենստանի Պետական տեղեկատվական գործակալությունը:

Աֆղանական TOLO News գորակալությունը, հղում անելով երկրի իշխանություններին, նշում է, որ միջանցքը կլինի ամենակարճ և ամենահասանելի  ուղին աֆղանական ապրանքների եվրոպական շուկաներ փոխադրման համար:

Ծովային, ավիա-, ավտոմոբիլային և երկաթուղային երթուղիների ցանցը կկապի աֆղանական Ակինա և Տուրգունդի քաղաքները, Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքը, Բաքուն Ադրբեջանում, Թբիլիսին, Փոթին և Բաթումին Վրաստանում և Ստամբուլ ու Կարս քաղաքները Թուրքիայում՝ Եվրոպայի տրանսպորտային համակարգ հետագա ելքով:

Նախագիծը նախատեսում է տրանսպորտային ենթակառուցվածքի (ավտոմոբիլային, երկաթուղային և ծովային) արդիականացում և մասնակից երկրների մաքսային ինտեգրացիա, այդ թվում՝ մաքսային ձևակերպման և բիզնեսմենների համար աշխատանքային վիզաների տրամադրման կարգի պարզեցման միջոցով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: