Առուծախ. «Ռոստելեկոմը» կգնի «Բիլա՞յնը», թե՞ «Յուքոմը»

Nov 17, 2017 Comments Off on Առուծախ. «Ռոստելեկոմը» կգնի «Բիլա՞յնը», թե՞ «Յուքոմը»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ռուսական «Բիլայն» ընկերությունը բանակցություններ է սկսել «Ռոստելեկոմը» գնելու համար:

Մամուլի հրապարակումների համաձայն, «Ռոստելեկոմը» պատկանում է կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանին: Չնայած բանակցությունները վարում է «Բիլայն» ընկերությունը, սակայն «Ռոստելեկոմի» վերջնական գնորդը կարող է լինել հեռահաղորդակցության շուկայում գործող մեկ այլ ընկերություն՝ «Յուքոմ»-ը: Վահան Մարտիրոսյանին արվել է առաջարկություն, որից նա դժվար թե կարողանա հրաժարվել»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: