Պուտինը հույսեր չի կապում, որ ղարաբաղյան 5 շրջաններն Ադրբեջանին կվերադարձվեն.Էրդողան

Nov 17, 2017 Comments Off on Պուտինը հույսեր չի կապում, որ ղարաբաղյան 5 շրջաններն Ադրբեջանին կվերադարձվեն.Էրդողան

Ադրբեջանական Ապա գործակալությունը, հղում անելով թուրքական star.com.tr-ին, հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը լրագրողներին ներկայացրել է Ռուսաստան, Քուվեյթ և Կատար կատարած այցերի արդյունքները:   «Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել է նաև ղարաբաղյան կարգավորման թեման:  Մենք պարոն Պուտինի հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը: Ռուսաստանն ազդեցություն ունի Հայաստանի վրա: Կա որոշում 7-ից 5 օկուպացված շրջանների մասին  : Մենք նշել ենք այդ որոշումների կատարման անհրաժեշտությունը: Պարոն Պուտինը դա հնարավոր է համարում, սակայն որքանով հասկացա, նա առանձնապես հույսեր չի կապում: Հնարավոր է, դա կապված է երկու երկրների հարաբերությունների հետ», – ասել է Էրդողանը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: