Գյումրիում 26-ամյա վարորդը մարդատար Газель-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին, վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Nov 17, 2017 Comments Off on Գյումրիում 26-ամյա վարորդը մարդատար Газель-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին, վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

նոյեմբերի 16-ին, մահվա ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Ղազարյանը իր վարած մարդատար Газель մակնիշի 0866 Լ համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գյումրի քաղաքի Այգաբաց թաղամասի բնակիչ, 38-ամյա Արտակ Ալեքսանյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Գևորգ Թորոյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարոցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Վրաերթի վայրում հայտնաբերվել է նաև ձեռնափայտ, որը, ըստ տեղեկությունների, վրաերթի ենթարկվածին էր պատկանում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Газель-ը սպասարկում է թիվ 22 երթուղին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: