Եթե «Արմավիր» ՔԿՀ-ում նրանք գողականներ են, ուրեմն՝ ես էլ կասմանավտ եմ. ՔԿՀ պետ

Nov 15, 2017 Չի մեկնաբանվել

«Ժամանակ» թերթը գրում է.

««Արմավիր» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանը բացառում է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում արտոնյալ պայմաններում գտնվող դատապարտյալներ կան. «Եթե մի մասնաշենքում պատիժ են կրում և իրավապահ համակարգի նախկին աշխատակիցներ, և սովորական քրեական գործերով դատապարտված անձինք, և ցմահ դատապարտյալներ, պրոբլեմատիկ դատապարտյալներ, և եթե նրանք գողական են, ուրեմն ես կասմանավտ եմ:

ՔԿՀ-ն կենդանի աշխատող օրգանիզմ է: Կալանավորն առավոտյան գնում է դատարան, դատարանում վճիռ է լինում, եւ նա արդեն երեկոյան տեղափոխվում է այլ խուց: Սա ամենօրյա պրոցես է: Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել»,-«Ժամանակ»-ին ասաց ՔԿՀ պետը՝ արձագանքելով մամուլի հրապարակումներին, թե «Արմավիր» ՔԿՀ ղեկավարությունը որոշել է «գողականների» համար հատուկ շենք հատկացնել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “Եթե «Արմավիր» ՔԿՀ-ում նրանք գողականներ են, ուրեմն՝ ես էլ կասմանավտ եմ. ՔԿՀ պետ”

Մեկնաբանել