Միայն Սոֆիի մասին չէ, այլ բոլոր ջահելների, ովքեր իրավունք են վերապահում անդաստիարակ ձևով պահել իրենց.Նաիրա Մովսիսյան

Nov 15, 2017 Չի մեկնաբանվել

«Ինձ վրդովվեցրել է այդ եթերը: Երբևէ նմանատիպ չորություն չեմ նկատել կամ, միգուցե, աչքիցս է վրիպել: Ինձ վրդովվեցրեց հատկապես այն հանգամանքը, որը մարդիկ սերնդային տարբերությունը չեն գիտակցում: Դա նրանից է, որ բոլոր սերունդներն իրար հետ հասանելի կապի մեջ են: Ինձ համար, վստահ եմ նաև արվեստի մեջ եղող իմ տարիքակիցների համար դա տարօրինակ է: Շատ են լինում դեպքեր, երբ մենք’ երիտասարդներս, նայում ենք մեզանից մեծի ներկայացումը, իհարկե, ներսում ունենում ենք մեր կարծիքը, բայց երբեք մեզ թույլ չենք տալիս նրա ներկայությամբ նմանատիպ կոպիտ կարծիք հայտնել’ «քաշվելով» նրանից»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհի Նաիրա Մովսիսյանը’ անդրադառնալով ֆեյսբուքյան իր գրառմանը, որում նա մասնավորապես նշել էր. «Ավելի քան համոզվեցի, որ չի կարելի նայել «Հայաստանի ձայնը» նախագիծը։ Աբսուրդ։ Երեկվա անկապ տեղից ծնվածները հազար տարվա բարձունքներում կանգնածներին կարողանում են բան ասել։ Հ.Գ.Բախտի, փողի, պատահականությամբ դարձածը դեռ չի համարվում արտիստ»։

 

Նշենք, որ շատերը Նաիրա Մովսիսյանի գրառումից ենթադրել են, որ խոսքը երգչուհի Սոֆի Մխեյանի մասին է, քանի որ նախագծի վերջին թողարկման ժամանակ Նունե Եսայանի թիմի մասնակիցների մասին խոսելիս նշել Սոֆին էր. «Ոչ մի էմոցիա չստացա: Տպավորություն էր, որ չէիք հասկանում՝ ինչ երգ եք երգում և ինչի համար եք երգում»:

 

«Խոսքն այստեղ միայն Սոֆիի մասին չէ, այն այն բոլոր ջահելների, ովքեր իրավունք են վերապահում անդաստիարակ ձևով պահել իրենց: Մեծերի հետ նստելը դեռ առիթ չի տալիս նման կարծիք հայտնելու այն դեպքում, երբ Հայաստանից բացի, ամբողջ Սփյուռքն է նայում: Եթե ժյուրիի կազմից ընտրեմ 3-ին, ուրեմն Նունեին պետք է հանեմ, որովհետև ծիծաղելի է, ի՞նչ գործ ունի Նունեն դրանց հետ, նրանց հետ, ովքեր երեկ են սկսել ստեղծագործել: Ինձ համար կարևոր է մարդու կենսագրությունը և ստեղծագործական ընթացքը: Մեկնաբանությունները կարդալով’ հասկանում եմ, որ մենակ չեմ, որ, երևի թե, առիթ էր պետք մարդկանց, որ կարողանան արտայհայտել իրենց կարծիքը: Ես խոսում եմ զուտ տակտից, ներքին կուլտուրայից, որ վերացել է մարդկության միջից: Մեծերի հետ նստելը դեռ առիթ չի տալիս նման կարծիք հայտնել այն դեպքում, երբ Հայաստանից բացի, ամբողջ Սփյուռքն է նայում»,- պարզաբանեց Նաիրան:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Միայն Սոֆիի մասին չէ, այլ բոլոր ջահելների, ովքեր իրավունք են վերապահում անդաստիարակ ձևով պահել իրենց.Նաիրա Մովսիսյան”

Մեկնաբանել