Գևորգ Դանիելյան. Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն

Nov 15, 2017 Չի մեկնաբանվել

Նոր Սահմանադրության համահեղինակ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի դոցենտ Գևորգ Դանիելյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն, և նոր ընտրություններ նշանակվեն։

«Վանաձորում ստեղծված վիճակը միայն օրենքի խնդիր չէր։ Եթե հիշում եք, համայնքը ղեկավարի ընտրության նոր կարգ մշակվեց, այն համարվեց առավել իրավաչափ, որպեսզի անհարկի հակասություն չառաջանա համայնքի ղեկավարի և ավագանու միջև։ Բայց իրականությունը ցույց տվեց, որ այսպես չեղավ։ Ավագանու անդամները հայտարարեցին, որ իրենք քաղաքապետին չեն ընտրել, բայց արդյունքում նա ընտրվել է։ Այստեղից էլ առաջացավ հակասությունը։ Եթե ավագանին չի գործում, նրա լիազորությունները պետք է դադարեցվեն, ուրիշ ճանապարհ չկա, թեև դա ոչ լավագույն ճանապարհն է», – ասել է Դանիելյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “Գևորգ Դանիելյան. Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն”

Մեկնաբանել