Ստամբուլցյանը կդիմի զինված պայքարի

Nov 15, 2017 Չի մեկնաբանվել

«Ժամանակ»-ի հետ զրույցում հասարակական գործիչ Խաչիկ Ստամբուլցյանը նշել է, որ կդիմի զինված պայքարի, եթե «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ու Քրեական նոր օրենսգիրքն ընդունվեն։

«Քրեական օրենսգրքի մեջ հերթական կեղտոտ հոդվածներ են դրել, որի իրավունքը չունեն։ Այնտեղ գրված է, որ միասեռականների պարադին խանգարողը պետք է պատժվի, ով միասեռականներին բան ասի, պետք է պատժվի։ Այսինքն՝ մենք միասեռական ընտանիքների, միասեռական ամուսնությունների մասին օրենք չունենք, բայց արդեն Քրեական օրենսգրքի մեջ արդարադատության նախարարությունը մտցրել է, որ նրանց դեմ խոսողները կպատժվեն։ Այսինքն՝ դրվել է փոքրամասնության դիկտատուր մեծամասնության վրա։

Սա ամբողջ մի ծրագիր է, որը համամարդկային դժբախտության ծրագիր է։ Այն իր մեջ ընդգրկում է «Ընտանեկան բռնությունների մասին» օրենքը, միասեռականների ազատությունները օրենքով, պապիլոմա վիրուսի դեմ կատարվող պատվաստումները, նույնականացման քարտերը», – նշել է նա։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “Ստամբուլցյանը կդիմի զինված պայքարի”

Մեկնաբանել