ԱԺ-ն ընդունեց ՊՆ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց նախագիծը

Nov 15, 2017 Չի մեկնաբանվել

Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կողմ քվեարկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծին։

Վարման կարգով ելույթում «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ասաց, որ 120 գիտաշխատող և դասախոս միացել են դասադուլին՝ հորդորելով դեմ քվեարկել, ինչը ժամանակ կտա լրամշակել օրենքը և հետո նոր ընդունել։

Հիշեցնենք, որ երեկ 5 ուսանող հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով պահպանել տարկետման իրավունքը։ Նրանցից մեկի առողջական վիճակը վատացել էր թերսնման պատճառով։

Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման հիմքերի ցանկից հանվել են գիտական աստիճան ունենալու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքը միաժամանակ մինչև օրենքի ուժի մեջ մտնելն ասպիրանտուրայում սովորելու կապակցությամբ արդեն իսկ տարկետում ստացած անձանց համար պահպանվում է նշված իրավունքը մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը:
Տարկետման հիմքերի ցանկից հանվել է ուսումը շարունակելու համար տարկետման իրավունքը , որը փոխարինվել է նպատակային ուսման համար տարկետման իրավունքով՝ ի դեմս բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ
ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած այն անձանց, ովքեր ցանկություն կունենան ուսումնառության ընթացքում անցնել ռազմական պատրաստություն, իսկ ուսման ավարտից հետո պաշտպանության նախարարության հետ կկնքեն պայմանագրային սպայական ծառայության անցնելու պայմանագիր՝ երեք տարի ժամկետով պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով: «Մանրամասները կսահմանվեն կառավարության կողմից սահմանված ենթաօրենսդրական ակտերով: Թափանցիկության, արդարության ապահովման և հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով ծավալուն փոփոխություններ են նախատեսված զորակոչի ենթակա անձանց և զինծառայողների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության գործընթացում, որի շրջանակներում հետազոտության և փորձաքննության կարգերը, զինվորական ծառայության հետ կապված խնդիրներ առաջացնող հիվանդությունների ցանկը սահմանելու է կառավարության որոշմամբ:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “ԱԺ-ն ընդունեց ՊՆ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց նախագիծը”

Մեկնաբանել