Վիգեն Սարգսյանի «Գեոկոսմոսը»

Nov 17, 2017 Չի մեկնաբանվել

 

 

ՀՀ պաշտպանության նախարարությանը ամրացված Երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայանի շահագործումը կարգավորելու և կառավարելու նպատակով՝ Վիգեն Սարգսյանի առաջարկով ստեղծվում է «Գեոկոսմոս» անվանումով փակ բաժնետիրական ընկերություն, որի նպատակն է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը: Կառավարության որոշման նախագիծն ընդգրկված է նոյեմբերի 16-ի կառավարության նիստի օրակարգում: Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 419 միլիոն դրամ, որը բաժանվում է 419000 հասարակ անվանական բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը 1000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Անվանական բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահվում են  ՀՀ պաշտպանության նախարարությանը: Մեկամսյա ժամկետում տեղի կունենա ընկերության պետական գրանցումը: Պաշտպանության նախարարը լիազորված է  հաստատելու բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները և կանոնադրությունը, ընտրելու ընկերության տնօրենների խորհրդի և վերստուգող հանձնաժողովի անդամներ, ձևավորելու ընկերության գործադիր մարմինը կամ նշանակելու գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

Հմաձայան նախագծի հիմնավորման ՝«Գեոկոսմոս» ՓԲԸի հաշվին 300 մլն դրամ գումար է դրված, ավելի քան 119 մլն դրամ էլ գնհատվում է գույքը, տարածքը, սպասարկող ավտոմեքնան և գրասենյակյին սարքավորումները: Գույքի կազմում ամենաթանկարժեքը բուն զոնդավորման տվյալների ընդունիչ կայանն է, որը գնահատվում է մոտ 109 մլն դրամ:

Երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայանը ՊՆ-ին հանձնվել է 2017թ. մարտի 16-ի № 268-ԱԳ որոշմամբ:Համաձայն ներկայացված հիմնավորման՝ ընդունիչ կայանի ծրագրատեխնիկական համալիրի հնության պատճառով այն  չի շահագործվում, աշխատունակ վիճակի բերելու համար անհրաժեշտ է կայանի արդիականացում և շահագործման կառավարման կարգավորում:

Ընկերության կանոնադրական կապիտալից 300 մլն ՀՀ դրամ նախատեսված է կայանի արդիականացման, շահագործման սկզբնական փուլի և տարածքի կապիտալ վերանորոգման համար:

Ներկայացվող նախագծով ընդունիչ կայանը ամրացվում է ստեղծվող ընկերությանը՝ շահագրգիռ գերատեսչություններին հավաստի տվյալներով ապահովելու հնարավորությամբ՝ մշակված տիեզերալուսանկարներ, ֆոտոփաստաթղթեր, թվային և անալոգային քարտեզներ, երկրատեղեկատվական տվյալներ և այլն: Կայանի արդիականացման և շահագործման մեջ դնելուց հետո կիրականացվի հանրապետության տարածքի ժամանակակից մեթոդներով քարտեզագրական աշխատանքներ:

Կայանի շահագործումը կնպաստի ՌԴ ՛՛Ռոսկոսմոս՛՛ և այլ տիեզերական գործունեությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ կապերի ամրապնդմանը և զարգացմանը:

Նշենք, որ նախկինում այս կայանը գործել է Կադաստրի պետական կոմիտեի ենթակայությամբ:

Հայկ Դավթյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Վիգեն Սարգսյանի «Գեոկոսմոսը»”

Մեկնաբանել