Թալանել են ՌԴ նախարարի օգնականին և «Ճանապարհաշինարարական կազմակերպություն 21-րդ դար» ՍՊԸ-ի տնօրենին

Nov 14, 2017 Չի մեկնաբանվել

Shamshyan.com-ը գրում է, որ Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 13-ին, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Մոսկվա քաղաքի Կուլովա փողոցի բնակիչ՝ 47-ամյա Վյաչեսլավ Խորշիկյանի հաղորդման փաստով։

Ժամը 03։00-ի սահմաններում Վ. Խորշիկյանը Սևանի Ոստիկանություն հայտնել է, որ նոյեմբերի 12-ին, ժամը 19։10-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով իր կողմից վարձակալած Toyota Prado մակնիշի 01VM 404 համարանիշի ավտոմեքենայի դռների բաց լինելու հանգամանքից, ներսից գողացել են իր ընկերոջ՝ ՌԴ քաղաքացի, 32-ամյա Սերգեյ Զույևին պատկանող կաշվե պայուսակը, որի մեջ եղել է խոշոր չափի գումար, հիմնականում ՌԴ ռուբլի, տարբեր տեսակի փաստաթղթեր և Nokia տեսակի բջջային հեռախոս։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Խորշիկյանն աշխատում է Ռուսաստանի Դաշնության «Ճանապարհաշինարարական կազմակերպություն 21-րդ դար» ՍՊԸ-ում՝ տնօրեն, իսկ նրա ընկեր Ս. Զույևն աշխատում է ՌԴ ժողովրդական բժշկության նախարարի օգնական, իսկ Toyota Prado-ն Վ. Խորշիկյանը վարձակալել է «RED & CAR» կազմակերպությունում։

Մանրամասները՝ այստեղ:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Թալանել են ՌԴ նախարարի օգնականին և «Ճանապարհաշինարարական կազմակերպություն 21-րդ դար» ՍՊԸ-ի տնօրենին”

Մեկնաբանել