Բակո Սահակյանն այցելել է Թալիշ (լուսանկարներ)

Nov 14, 2017 Չի մեկնաբանվել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին այցելել է Թալիշ գյուղ և ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:

Երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել Թալիշում իրագործվող ծրագրերին վերաբերող հարցերի շուրջ՝ կոնկրետ հանձնարարականներ տալով համապատասխան մարմինների ղեկավարներին:

Նույն օրը Նախագահն այցելել է մի շարք զորամասեր և ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հատվածներից մեկը, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և նրանց առօրյային՝ ընդգծելով, որ զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացումը, սահմանագծի ամրացումն ու ժամանակակից սարքավորումներով կահավորումը պետության առջև ծառացած կարևորագույն առաջադրանքներից են, և իշխանություններն անելու են հնարավորը դրանց պատշաճ լուծման ուղղությամբ:

 

 

Լուրեր
Անդրադարձներ չկան to “Բակո Սահակյանն այցելել է Թալիշ (լուսանկարներ)”

Մեկնաբանել