«Քնապարկեր կբերե՞ք դրսում գիշերողների համար». ուսանողները նստացույց են սկսել ԵՊՀ-ում

Nov 14, 2017 Չի մեկնաբանվել

Դասադուլ անող ուսանողները պատրաստվում են նստացույց անել՝ այս գիշերը ԵՊՀ-ի դիմաց անցկացնելով: Այս մասին գրում է նախաձեռնության անդամներից Վահան Կոստանյանը ֆեյսբուքի իր էջում: Ուսանողները ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մասնաշենքի մոտ են:«Քնապարկեր կբերե՞ք դրսում գիշերողներին»,- գրել է Վահան Կոստանյանը:

Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, ով հացադուլ է հայտարարել մյուս անդամների հետ, տեսանյութ է հրապարակել, որում ասում է. «Ցանկանում եմ իմ ընկերներին կոչ անել, որ նստացույցը դադարեցնեն ու գնան տուն: Հացադուլի վրա մի կենտրոնացեք, զինվեք նոր մտքերով, գաղափարներով»:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “«Քնապարկեր կբերե՞ք դրսում գիշերողների համար». ուսանողները նստացույց են սկսել ԵՊՀ-ում”

Մեկնաբանել