Իրանի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 530-ի

Nov 14, 2017 Չի մեկնաբանվել

Շուրջ 12 հազար տուն է ավերվել Իրանի արեւմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով, որտեղ 530-ից ավելի մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Իրանի Կարմիր Մահիկի փրկության եւ օգնության կազմակերպության ղեկավար Մորթեզա Սալիմին:Այս պահի դրությամբ կա ավելի քան 7 հազար վիրավոր, հայտնում է Интерфакс-ը։

Իրանի մշակութային ժառանգության, արհեստների եւ զբոսաշրջության կազմակերպության ղեկավար Ալի Ասղար Մունեսանն ավելի վաղ հայտնել Էր, որ երկրաշարժը վնաս է հասցրել մի քանի պատմական օբյեկտների եւ հուշարձանների:

Միջազգային
Անդրադարձներ չկան to “Իրանի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 530-ի”

Մեկնաբանել