Ինչով է պայմանավորված Լավրովի այցը Երևան և Բաքու

Nov 14, 2017 Comments Off on Ինչով է պայմանավորված Լավրովի այցը Երևան և Բաքու

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ հաջորդ շաբաթվա սկզբին մտադիր է այցելել Հայաստան եւ Ադրբեջան։

«Հաջորդ շաբաթվա հենց սկզբին պլանավորված են իմ այցերը Երեւան եւ Բաքու, որը նվիրված է ՌԴ-Հայաստանի, ՌԴ-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակներին: Օրակարգը ներառելու է այդ երկրներից յուրաքանչյուրի հետ երկկողմ հարաբերությունները, դրանք հարուստ են ու հագեցած: Խոսելու ենք տարածաշրջանային ու միջազգային խնդիրների մասին, այդ թվում՝ ջանալու ենք հասկանալ՝ որտեղ ենք գտնվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ վերջերս կայացած հանդիպումից  հետո»,-ասել է նախարարը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: