Հեռակա կալանավորվել է «Չերքիզոնի» տեր Իսմայիլովի եղբայրը

Nov 14, 2017 Չի մեկնաբանվել

Մոսկվայի Բասմանի դատարանի կայքը հայտնում է ,որ սպանության գործով հեռակա կալանավորել է փակված Չերքիզովյան շուկայի տեր Թելման Իսմայիլովի եղբորը՝ Վագիֆ Իսմայիլովին:

«Հեռակա խափանման միջոց ընտրելու միջնորդությունը բավարարվել է»,- նշված է գործի քարտում:

Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 30-ին:

Հեռակա կարելի է կալանավորել միայն միջազգային հետախուզման մեջ գտնվող մեղադրյալին: Ավելի վաղ դատարանը նույն գործի շրջանակում հեռակա կալանավորել էր իրեն՝ Թելման Իսմայիլովին եւ նրա մյուս եղբորը՝ Ռաֆիկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»-ն:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Անդրադարձներ չկան to “Հեռակա կալանավորվել է «Չերքիզոնի» տեր Իսմայիլովի եղբայրը”

Մեկնաբանել