Նուբարաշենում կալանավորը բողոքում է, որ մեկ այլ կալանավոր բանտախցում իրենից գողություն է արել

Nov 14, 2017 Չի մեկնաբանվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 1-ին մասով ստացվել է քրեական գործ, որը հարուցվել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նուբարաշենի բանտի կալանավոր, 30-ամյա Գևորգ Հարությունյանը հայտնել է բանտի ղեկավարությանը, որ, դեռևս չպարզված հանգամանքներում, նշված բանտի թիվ 012 կալանավոր, 27-ամյա Կարեն Զախարյանը գողացել է իր սպորտային համազգեստը, շապիկը, տաբատը և սպորտային կոշիկները: Նա տեղեկացրել է նաև, որ գողության հետևանքով իրեն պատճառվել է մոտ 80 հազար դրամի վնաս:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Անդրադարձներ չկան to “Նուբարաշենում կալանավորը բողոքում է, որ մեկ այլ կալանավոր բանտախցում իրենից գողություն է արել”

Մեկնաբանել