Էրդողան․Թուրքիան ցանկանում է Ս-400-ի շուրջ ՌԴ-ի հետ պայմանագրի շուտափույթ իրականացում

Nov 13, 2017 Չի մեկնաբանվել

Թուրքիան ցանկանում է հնարավորինս արագ իրականացնել ՌԴ-ի հետ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման  պայմանագիրը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ավարտին փոխանցում է Sputnik News-ը:

«Ս-400-ի առնչությամբ մենք Ռուսաստանի հետ պայմանավորվել ենք, փաստաթղթերը ստորագրված են։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, մենք դրանք կքննարկենք մեր, այդ թվում նաեւ Պաշտպանության նախարարության մասնագետների հետ իմ այցի շրջանակներում։ Ուզում ենք քայլեր ձեռնարկել, որ հնարավորինս շուտ այն կյանքի կոչվի»,- ասել է Էրդողանը։

Միջազգային
Անդրադարձներ չկան to “Էրդողան․Թուրքիան ցանկանում է Ս-400-ի շուրջ ՌԴ-ի հետ պայմանագրի շուտափույթ իրականացում”

Մեկնաբանել