Էրդողանը ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին ելքի տարբերակն է առաջարկում

Nov 13, 2017 Comments Off on Էրդողանը ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին ելքի տարբերակն է առաջարկում

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ռուսաստանին ու ԱՄՆ-ին առաջարկել է Սիրիայից հանել իրենց զինվորական քանակակազմը։ Այդ մասին երկուշաբթի Ստամբուլում դեպի Ռուսաստան թռիչքից առաջ հայտարարել է Թուրքիայի առաջնորդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Եթե ռազմական լուծումը իրավիճակից ելք չէ, ապա նրանք, որոնք խոսում են այդ մասին, պետք է հանեն իրենց զորքը Սիրիայից», – ասել է Էրդողանը։

ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի  համատեղ   հայտարարությունն արվել էր նոյեմբերի 11-ին Դանանգում՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովի հետնաբեմում, Պուտինի ու Թրամփի կողմից։ Փաստաթղթում ասվում է, որ  «նախագահները համաձայնվել են, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի, նրանք հաստատել են, որ քաղաքական հակամարտության վերջնական կարգավորումը պետք է գտնվի ժնեւյան գործընթացի շրջանակներում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2254 որոշման համապատասխան»։

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: