27-ամյա աղջիկ է դանակահարվել

Nov 13, 2017 Comments Off on 27-ամյա աղջիկ է դանակահարվել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին դանակահարված երիտասարդ աղջիկ է տեղափոխվել բժշկական կենտրոն։ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ աղջկա մոտ կտրած-ծակած վնասվածքներ են հայտնաբերվել վերջույթի, բազուկի և կրծքավանդակի հետին մակերեսին։

Դեպքի առթիվ ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։

Մեզ հաջողվեց պարզել, որ տուժածն Արագածոտնի բնակչուհի է, 27 տարեկան։ Դեպքի օրը նա քրոջ հետ գտնվել է տաքսի ավտոմեքենայի մեջ, սակայն ճանապարհին նրանց կանգնեցրել են, նստեցրել այլ մեքենա։ Ճանապարհին աղջկա քույրն իրեն նեել է ավտոմեքենայից, իսկ մյուսը՝ ավելի ուշ դանակահարված տեղափոխվել բժշկական կենտրոն։

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: