Շղթայական ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են 5 տրանսպորտային միջոց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Nov 13, 2017 Չի մեկնաբանվել

Նոյեմբերի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում բախվել են 5 տրանսպորտային միջոց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Անդրադարձներ չկան to “Շղթայական ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են 5 տրանսպորտային միջոց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ”

Մեկնաբանել