Դավիթ Լոքյանը իրականությունը թաքցրե՞լ է Սերժ Սարգսյանից

Nov 14, 2017 Չի մեկնաբանվել

 

 

Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն էր անցկացրել, որին մասնակցել են վարչապետը, փոխվարչապետը, մի շարք նախարարներ, որոնց թվում նաև տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:Ըստ նախագահի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության՝ խորհրդակցության սկզբում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մինչև 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակը դժվարին, բայց իրականանալի խնդիր է: Նախագահը հաղթահարելի է համարել նաև ժողովրդագրական իրավիճակի վրա այսօր բացասաբար ազդող՝ Հայաստանի հետ հարևանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրները:
«Նախանշված թիրախային նպատակին հասնելը, Նախագահ Սարգսյանի համոզմամբ, պետք է լինի Հայաստանի բոլոր իշխանությունների խնդիրը, և 2040 թվականից հետո էլ ժողովրդագրական իրավիճակի շարունակական բարելավումը պետք է նույնչափ կարևորվի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Եվ ահա այս խորհրդակցությունից  ընդամնեը մեկ օր անաց կառավարությունը հավանության արժանացրեց տարածքային կառավարման նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության 2018-2020 թվականների տարածքային զարգացման»  ավելի քան 400 էջանոց ծրագիրը, որտեղ  կա ժողովրդագրություն խորագրով գլուխ: Փաստաթղթի նշվնած հատվածում, մասնավորապես գրված է. «Հայաստանի բնակչությունն ունի նվազման միտում, որը պայմանավորված է արտագաղթով: Բնակչության թվաքանակի նվազումը տեղի է ունենում մարզերի հաշվին, որտեղից արտագաղթը ավելի շատ է քան բնակչության բնական աճը, իսկ Երևան քաղաքի բնակչությունը, անկախ արտագաղթից, տարեց տարի ավելանում է: Այսպիսով, 2016թ. հունվարի 1-ի դրությամբ բնակչության ընդհանուր թվաքանակը 2015թ. համեմատ նվազել է 12.0 հազարով, նույն ժամանակահատածում 13.9 հազար մարդ բնական աճի դեպքում: 2015թ. միգրացիայի մնացորդի մեծությունը կազմել է 25.9 հազար, 2013-2015թթ ընթացքում Հայաստանի բնակչության միգրացիայի մնացորդը կազմել է շուրջ 72.1 հազար մարդ, որոնցից շուրջ 59.75 հազարը բաժին է ընկել ՀՀ մարզերին: 2012-2016թթ. Հայաստանի բնակչության ընդհանուր թվաքանակը նվազել է շուրջ 0.8%, միևնույն ժամանակ Երևան քաղաքի բնակչությունը աճել է 1.2%, իսկ մարզերի բնակչությունը նվազել է 1.8%: Հայաստանի մարզերի շրջանում ամենաշատ նվազում արձանագրվել է ՀՀ Լոռու մարզում, որում  այս ցուցանիշը կազմել է 4.5%: 2013-2015թթ. քաղաքաբնակների թվաքանակը ոչ էականորեն աճել է, որը պայմանավորված է Երևան քաղաքի բնակչության աճով, միևնույն ժամանակ ՀՀ մարզերի քաղաքային բնակավայրերի բնակիչների թվաքանակը նվազել է, պայմանավորված արտագաղթի ավելի մեծ տեմպերով, քան գյուղական բնակավայրերում»:  Նույն հատվածում նշվում է նաև, որ ՀՀ բանկչությունը գնալով ծրանում է և դա ակնհայտ է հատկապես մարզերում:  Մեր բնակչությոն կառուցվաքում 75 և բարձր տարիքի մարդկանց թիվն աճել է, փախարենը նվազել է 10-25 տարեկանների թիվը.

«Ինչպես երևում է Հայաստանի ժողովրդագրական ժողովածուի տվյալներով (http://www.armstat.am/am/?nid=82&id=1847) Հայաստանի բնակչության միջին տարիքն աճում է: Այսպիսով, համեմատելով 2006թ. հետ ավելացել է 75 և բարձր տարիքային խմբի բնակչության մասնաբաժինը՝ 3.7%-ից աճել է մինչև 5.5%-ի, իսկ 10-25 տարեկանների մասնաբաժինն էականորեն նվազել է՝ 28.6%-ից մինչև 19.6%-ի:

Քաղաքային բնակավայրերում 2016թ.-ին 2006թ հետ համեմատած նվազել է բնակչության մինչև 15 տարեկանների թիվը և ավելացել է 63 և ավել տարիք ունեցողների թիվը: Նույն միտումը նկատվում է նաև գյուղական բնակավայրերում:

«Վերլուծելով ՀՀ ընդհանուր բնակչությունն ըստ տարիքային խմբերի, ակնհայտ  է դառնում, որ ՀՀ բնակչությունը հիմնականում ծերացող է, գյուղական բնակավայրերում երեխաների տոկոսն ավել է, քան քաղաքային բնակավայրերում» եզրակաղնում են ծրագրի հեղինակները:

Ուշագրավ է նաև բնակչության սեռային կառուցվածքի վերլուծությունը: ՀՀ-ում տղամարդիկ կազմում են ընդհանուր բնակչության 47.7%-ը, այս թիվը նվազել է 2013թ.-ի համեմատ հետ, երբ այն կազմում էր ընդհանուր բնակչության 48.0%:.

Անկախ նրանից, որ ծնունդների քանակությամբ տղաներն ավելի շատ են ծնվում,  20-24 տարեկան հասակում տղաների և աղջիկների թվաքանակները հավասարվում են, որից հետո աղջիկներինը՝ բնակչության ընդհանուր թվաքանակում գերակայում են: Սրանից  երկու հետևություն կարելի է անել՝  որոշակի տարիքից սկսած կամ  տղաները արտագաղթում են կամ էլ երիտասարդների մետ մեծ է մահացությունը:

Ստացվում է, որ  ՀՀ-ում միակ քիչ թե շատ զարգացող բնկավայրը Երևանն է, Երևանից դուրս ամենուր կյանքը ետ է գնում՝ զարգացման ոչ մի նշույլ:

Հիմա հարց՝ նոյեմբերի 7-ին, երբ Սերժ Սարգսյանը վարում էր ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն, Դավիթ Լոքյանը նրան այս տվյալների մասին զեկուցե՞լ է : Եթե այո, ապա ի՞նչ հիմքով է  Սերժ Սարգսյանը «հաղթահարելի է համարել Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակը»: Ստացվում է, ո ր կամ Լոքյանը իրականությունը թաքցրել է նախագահից, կամ էլ նախագահը պարզ խաբեությամբ է զբաղված:

 

Հայկ Դավթյան

 

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Դավիթ Լոքյանը իրականությունը թաքցրե՞լ է Սերժ Սարգսյանից”

Մեկնաբանել