Ինչ կանեն հայաստանցիները, եթե Եվրոպա գնալու համար վիզա չպահանջվի

Nov 14, 2017 Comments Off on Ինչ կանեն հայաստանցիները, եթե Եվրոպա գնալու համար վիզա չպահանջվի

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության  գագաթնաժողովի շրջանակումնախատեսվում է ստորագրել Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը : Դրանով պայմանավորված ՀՀ քաղքացիների մուտքը դեպի եվրապական երկրներ կարող է հեշտացվել: Շարքային քաղաքավիների համար վիզային ռեժիմի դյուրացումը ամնեկարևոր սպասելիքն է:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման խնդրին, նշել է, որ կան որոշակի պայմաններ, և խնդիրը, նախ և առաջ եվրոպական գործընկերների քաղաքական կամքի մեջ է։

Եվրոպան լուրջ միգրացիոն խնդրի առջև է կանգնած, իսկ, օրինակ՝ Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզաների ազատականացումից հետո, Աշոտյանի խոսքով՝ այդ երկրների հազարավոր քաղաքացիներ խախտել են համաձայնագիրը. «Միգրացիոն թեման շատ լուրջ է Եվրոպայում։ Ես լուրջ քաղաքական կամք եմ ակնկալում ԵՄ կողմից, որ կարողանան Հայաստանին տալ վիզային ազատականացման երկխոսության հնարավորությունը։ Մենք կարող ենք քաղել ուրիշի դառը փորձի դառը պտուղը: Վիզային ռեժիմի ազատականացման հարցը ՀՀ իշխանությունների համար շատ կարևոր է: Իշխանություններն ուզում են սկսել, ամեն կերպ պնդում են, որպեսզի ազատականացման երկխոսությունն օր առաջ սկսվի։ Եվրոպական երկրներն են, որ քաղաքական որոշում դեռ չեն կայացրել»։

Եվ Եվրոպայում և Հայաստանում շատ լավ հասկանում են, թե ինչ կլինի այն բանից հետո, երբ Հայաստանում վիզաների ազատականացում տեղի ունենա և Եվրոպան դռները բացի հայաստանցիների առաջ: Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ Հայաստանը աննախադեպ արագությամբ կսկսի դատարկվել: Եվրոպան թերևս արդեն զգուշացրել է ՀՀ իշխանություններին, որ ինքը խիստ զգուշությամբ է մոտանալու խնդրին: Վիզային ռեժիմի ազատականացումը կարող է տեղի ունենալ փուլային՝ որոշակի կատեգորիայի մարդկանց համար՝ օրինակ՝ գիտնականների, լրագրողների,  դիվանագետների կամ այլ մասնագետների համար, որոնք քիչ հավանական է, որ վիզայի ժամկետների խախտում թույլ տան կամ անօրինական եղանակով ետ չեն վերադառնա: Ամեն դեպքում,եթե անգամ այս կատերգորիայի մարդիկ ետ չվերադառնան, եվրոպական երկրնեը առանձնապես չեն տուժի, քանի որ մասնագիտական նշված կատեգորիաները կնպաստեն մարդկային ռեսուրսների որակի բարձրացմանը:

Ինչ վերաբերում է Վրաստանին և Ուկարինային, որոնց օրինակը հիշատակել է Աշոտյանը: 2017 թվականի հունվարի տվյալներով Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմից երեք ամսում օգտվել է շուրջ 55 հազար Վրաստանի քաղաքացի, որոնցից 3 հազարը խախտել են Շենգենյան գոտում գտնվելու 90-օրյա առավելագույն ժամկետը և չեն վերադարձել հայրենիք: Ուկարինայի տասնայակ հազարավոր քաղաքացիներ ևս չեն վարադարձել եվրոպական երկրներից: ԵՄ-ն դասեր է է քաղել և մեզ հետ հարաբերությունների ժամանակ կկիրառի վրացական և ուկրաինական փորձից արված հետևությունները:

Հայասատանից այժմ մեծ տեմպով արտագացթում են դեպի Ռուսասաստան, որտեղ ՀՀ քաղաքացիների համար ինտեգրումն ու աշխատելը դյուրն է, իսկ վիզային ռեժիմ չկա:

 

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: