Ամերիկացի քաղաքապետին մահացած են գտել պաշտոնը լքելուց մեկ օր հետո

Nov 11, 2017 Comments Off on Ամերիկացի քաղաքապետին մահացած են գտել պաշտոնը լքելուց մեկ օր հետո

Ամերիկյան փոքրիկ Մաունտ Կարբոնի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած քաղաքապետ Բրենդոն Վենտցին մահացած են գտել:

23-ամյա պաշտոնյայի մահվան մասին իշխանությունները հայտարարել են անցած հինգշաբթի: Դեպքը տեղի է ունեցել ամերիկյան Փենսիլվանիա նահանգում:

Մահից մեկ օր առաջ Վենտցը լքել է քաղաքապետի պաշտոնը՝ կապված այլ քաղաք տեղափոխվելու ընտանիքի որոշման հետ:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: