Հովհաննես Իգիթյանը վնասակար համարեց

Nov 11, 2017 Comments Off on Հովհաննես Իգիթյանը վնասակար համարեց

Միջազգային հարցերով փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն ասաց, որ շրջանակային համաձայնագրով ՀՀ-ն ստանձնում է պարտավորություն՝ իրականացնել մեր Սահմանադրության մեջ նշված կետերը և ստանձնած միջազգային պարտավորությունները, իսկ ԵՄ-ն, ըստ Իգիթյանի՝ պատրաստակամություն է հայտնում ցույց տալ էֆեկտիվ ճանապարհը, թե ինչպես դա իրականացնել:

«Փաստաթուղթը կա, ՀՀ-ն նախաստորագրել է, դա նշանակում է, որ կողմերը, և հատկապես՝ Հայաստանը, որևէ խոչընդոտող սկզբունք այնտեղ չեն տեսնում։ Փաստաթղթի այն մասը, որը համապատասխանում է մեր շահերին, կարող ենք սկսել հիմա, և որոշ կետեր արդեն սկսել ենք․ ԵՄ-ն մեզ արդեն ֆինանսավորում է»,- ասաց նա։

Այնուհետև նշեց, որ վնասակար համարեց Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումից առաջ այն հայտարարությունը, թե 2013թ. մենք չենք ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, որովհետև Եվրամիությունը թույլ չտվեց դրա քաղաքական մասը ստորագրել:

«Ես եղել եմ այս բանակցությունների մաս, 3,5 տարի բանակցել ենք ու երբեք Գարեգին Մելքումյանը, ով Հայաստանի ներկայացուիչն էր այդ բանակցություններում, երբեք չի հայտարարել, որ եկեք ստորագրենք քաղաքական մասը, իսկ տնտեսական մասը չստորագրենք: Նման բան չի եղել, հակառակը, մեր հիմնական բանակցությունները եղել են Ասոցացման համաձայնագրի տնտեսական հատվածի վերաբերյալ: Մենք այդ ժամանակ չգիտեինք, որ խոսքը գնում է ԵԱՏՄ մասին, որովհետև Մաքսային միություն էր այն ժամանակ»,- ասաց Իգիթյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: