«Ամսի 24-ին կստորագրենք համաձայնագիրը». Արմեն Աշոտյան

Nov 11, 2017 Comments Off on «Ամսի 24-ին կստորագրենք համաձայնագիրը». Արմեն Աշոտյան

«Հայաստանը պատրաստ է ստորագրել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ Աշոտյանի՝ համաձայնագրի ստորագրումով Հայաստանը վերջապես կազատվի այն ստերոտիպից, որով ԵՄ երկրները Հայաստանին և Ադրբեջանին դիտարկում էին նույն հարթության վրա։

«Այս համաձայնագրի գերնպատակն այն է, որ շարքային քաղաքացիներն ավելի լավ ապրեն, և պոկվենք Ադրբեջանի հետ ասոցացվելու ԵՄ քաղաքականությունից։ Ադրբեջանն էլ է բանակցում ԵՄ շրջանակային համաձայնագիր ստորագրելու համար, բայց այնտեղ կան շատ լուրջ խնդիրներ։ Ես չեմ բացառում, որ ադրբեջանական փաստաթուղթը կարող է ավելի շատ դեկլարատիվ լիներ։

Ամսի 24-ին կստորագրենք համաձայնագիրը, որպեսզի այն գործի պետք է ստանա ԵՄ 28 անդամ երկրների համաձայնությունը, հետո մտնի ԵԽ ու վավերացվի։ 2018թ. մայիս ամսվա վերջին հունիս ամսվա սկզբին լինելու են ԵԽ ընտրություններ, և Հայաստանին քիչ ժամանակ է մնում։ ԵԽ ընտրություններն են և մեզ քիչ ժամանակ է մնում: Դեռևս 2013թ. Հայաստանը պատրաստ էր ստորագրել ասցացման համաձայնագիրը։ Փաստաթուղթն ուներ քաղաքական և տնտեսական մաս։ Քաղաքական մասը մենք պատրաստ էինք ստորագրել։ Ուկրաինայի համար ԵՄ-ն բացառություն արեց, ՀՀ-ի համար չարեց։ Այն ժամանակվա եվրոպական հանձնաժողովը բավականաչափ ճկուն չգտնվեց։ Մենք ակնհայտ առաջ ենք Ուկրաինայից և Մոլդովայից, որոնք արդեն 2013թ. ասոցացված են։ Մենք չենք անում աշխատանք, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները դրական արտահայտվեն մեր երկրի մասին, մենք դա անում ենք, որովհետև ՀՀ քաղաքացիների կյանքը բարելավելու համար եվրոպական մոդելից լավ մոդել չենք տեսնում»,- ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: