Ինչու համաձայնագիրը ստորագրելու կարիքը չկա

Nov 11, 2017 Չի մեկնաբանվել

Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրված համաձայնագիրը կողմերի միջև գործող Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի «ափդեյթ» եղած, թարմացված տարբերակն է, այն հին էր և կարիք կար այն ժամանակի շնչով թարմացնելու: Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի կարծիքով մենք այսօր Եվրամիության հետ համագործակցելու մեկ աստիճան բարձր մակարդակում չենք:

«Պրակտիկան ցույց է տվել, որ ԵՄ և երրորդ պետությունների միջև ստորագրված նման համաձայնագրերը, որոնք պայմանականության սկզբունքի վրա են, ստիպում են տեղական իշխանություններին գնալ բարեփոխումների, բայց տվյալ պարագայում ես չեմ տեսնում պայմանականության սկզբունք, քանի որ իրավաբանորեն չենք կարող խորացնել այն՝ լինելով ԵԱՏՄ անդամ»,- ասաց Արթուր Ղազինյանը

Ըստ նրա՝ հատուկ համաձայնագիր ստորագրելու կարիք չկար, որովհետև Հայաստանի Սահմանադրությամբ՝ քաղաքացու կյանքը բարելավելու, իսկ դա նշանակում է, որ պետք է բարձրանա ծառայությունների որակը, նվազեն ապրանքերի գները, եվրոպական կապիտալը մուտք գործի Հայաստան, համար անհրաժեշտ հիմքերը կան:

 

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Ինչու համաձայնագիրը ստորագրելու կարիքը չկա”

Մեկնաբանել