Վիճաբանություն Մխչյանում, կա վիրավոր. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Nov 11, 2017 Չի մեկնաբանվել

Մխչյանում վիճաբանություն է տեղի ունեցել քաղաքացիների միջև, մասնակցիներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նոյեմբերի 10-ին՝ ժամը 23.25-ին, ոստիկանություն է զանգահարել 1986 թ. ծնված Հրանտ Պ.-ն և հայտնել, որ Մխչյան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհին` բենզալցակայանի մոտ, վիճաբանություն է:

Մեկնած օպերատիվ խումբը Երևան-Երասխ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում գտնվող բենզալցակայանի դիմաց, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել է երկու բջջային հեռախոս և ծալովի դանակ:

Հրանտ Պ.-ն «պոլիտրավմա հարցական, գլխի, կրծքավանդակի, որովայնի վերջույթների բազմակի փակ տրավմաներ, ներքին արյունահոսություն հարցական, հեմոպնևմոթորաքս հարցական» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վայրում, վիճաբանության ժամանակ, 1976 թ. ծնված Տիգրան Պ.-ն ձեռքերով հարվածել է Հրանտ Պ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 11-ին, ժամը 1.30-ին, Տիգրան Պ.-ն ներկայացել է բաժին և տվել բացատրություն:

Կատարվում է քննություն:

Լուրեր
Անդրադարձներ չկան to “Վիճաբանություն Մխչյանում, կա վիրավոր. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում”

Մեկնաբանել