Թելման Իսմաիլովին ՌԴ-ում մեղադրանք է ներկայացվել սպանության կազմակերպման համար

Nov 11, 2017 Չի մեկնաբանվել

ՌԴ ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող ադրբեջանցի գործարար Թելման Իսմաիլովին մեղադրել են երկու մարդու սպանության կազմակերպման համար։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:։

«Նրա կալանավորման մասին ապօրինի որոշումը կայացվել է հոկտեմբերի 30-ին։ Այն արդեն բողոքարկվել է Մոսկվայի քաղաքային դատարանում։ Բողոքի քննումը նշանակված է նոյեմբերի 15-ին»,- ասել է նրա փաստաբան Մարինա Ռուսակովան:

Իսմաիլովին ներկայացվել է երկու և ավելի անձանց սպանության կազմակերպման, ինչպես նաև զենքի ապօրինի շրջանառության մեղադրանք։ Նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Անդրադարձներ չկան to “Թելման Իսմաիլովին ՌԴ-ում մեղադրանք է ներկայացվել սպանության կազմակերպման համար”

Մեկնաբանել