«Մենք խայտառակ ենք եղել». Էդմոն Մարուքյան

Nov 11, 2017 Comments Off on «Մենք խայտառակ ենք եղել». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այն կարծիքին է, որ չորս տարի կորցրեցինք, այն ժամանակ կարող էինք մի մասը ստորագրել ու չորս տարի սպասել: Այնինչ, այս չորս տարիներին մենք հետընթաց ապրեցինք: Նման հայտարարությամբ հանդես եկավ պատգամավորը՝ անդրադառնալով ՀՀ–ԵՄ համաձայնագրի ստորագրմանը:

Նրա խոսքով՝ 2013թ. Հայաստանն այնպիսի քայլ արեց, որին ոչ ոք չէր սպասում. «Մենք խայտառակ ենք եղել այդ ժամանակ։ ՀՀ-ում ազատությունների առումով ռեգրես է եղել 2013թ. հետո, և 2017թ. խորհրդարանական ընտրությունները որակապես այլ կլինեին, եթե այն ժամանակ Հայաստանը ստորագրած լիներ ասոցացման համաձայնագիրը։ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում խայտառակ վիճակում է, ոստիկանական բռնությունների և դրանց բացահայտումների հետ կապված խայտառակ վիճակում է գտնվում, տնտեսության ազատականացման հետ կապված ևս խայտառակ վիճակ է»։

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»  խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ ասաց, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի որոշ կարևոր դրույթներ կսկսեն աշխատել անմիջապես ստորագրումից հետո։

«Համաձայնագրի որոշ կարևոր դրույթներ կսկսեն աշխատել անմիջապես ստորագրումից հետո: Խոսքը, հատկապես, այն դրույթների մասին է, որոնք բխում են գործընկերության գերակայություններից, որոնք ենթադրում են ֆինանսական աջակցություն` բյուջետային, ծրագրային աջակցության տեսքով և կարող են իրականացվել մինչև համաձայնագրի լիարժեք գործարկումը»,- ասաց Արմեն Աշոտյանը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: