Նռնակի պայթունից վիրավորված զինվորի վիճակը

Nov 11, 2017 Comments Off on Նռնակի պայթունից վիրավորված զինվորի վիճակը

Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Ալումյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն՝ դրական դինամիկայով:

Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ արհեստական շնչառական ապարատը հանել են, զինվորն արդեն ինքնուրույն է շնչում:

Պայթյունի հետևանքով վիրավորում ստացած երկրորդ զինծառայող Գևորգ Հյուսնունցի առողջական վիճակն էլ, ըստ Արտաշես Խաչատրյանի, միջին ծանրության է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: