Ոչինչ չի խանգարում ՀՀ–ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Էդմոն Մարուքյան

Nov 11, 2017 Comments Off on Ոչինչ չի խանգարում ՀՀ–ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չինչ չի խանգարում ՀՀ–ԵՄ համաձայնագրի ստորագրմանը և, որ «Ելք» դաշինքը կոչ է անում Հայաստանին և Եվրամիությանը մինչև վերջ տանել համագործակցության համաձայնագրի շուրջ տարվող գործընթացն ու ստորագրել շրջանակային համաձայնագիրը:
«Մենք պետք է մոնիթորինգի ենթարկենք արդեն ստորագրված, վավերացված համաձայնագիրը, որ դա որևէ դրույթ չմնա թղթի վրա, որևէ նախատեսված բարեփոխում իմիտացիայի տեսք չստանա, որ մեր քաղաքացիները ստանան իրական այն օգուտները, որոնք կան փաստաթղթի հիմքում»,- ասաց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ի սկզբանե օգուտները դրվել էին ԵՄ Ասոցացման համաձայնագրի հիմքում, որը չստորագրվեց ՀՀ կողմից:

«Այս փաստաթուղթը Ասոցացված համաձայնագրի այն տարբերակն է, որը չի հակասում ԵԱՏՄ-ում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին: Մենք չորս տարի կորցրեցինք, այն ժամանակ կարող էինք մի մասը ստորագրել ու չորս տարի սպասել: Այնինչ, այս չորս տարիներին մենք հետընթաց ապրեցինք: Ասում են, որ Հայաստանը կարող է չմասնակցել դրան, եթե տեքստում նման դրույթներ լինեն: Պետք է այնպիսի ձևակերպումներ լինեն, որոնք չեն հակասի նախկինում արված ձևակերպումներին, բառապաշարին: Բայց նման բան չկա: Մենք ունենք նորմալ փաստաթուղթ: Հետևաբար, որևէ բան չի խանգարում, որ Հայաստանը մասնակցի գագաթաժողովին, ստորագրի փաստաթուղթը»,- ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: